Նոյեմբերի 16-ի հանրահավաքը

 

Չնայած որ Նոյեմբերի 17-ին կայանալիք համերգի համար կառուցված բեմը զբաղեցրել էր Ազատության հրապարակի մեծ մասը, Նոյեմբերի 16-ի հանրահավաքին մասնակցեց մոտ 85 հազար մարդ։ Հանրահավաքի սկզբին հնչեց մեծն կոմպոզիտոր Օհան Դուրյանի ուզերձը։ Օհան Դուրյանը նշեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է։ Ելույթ ունեցան հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիճյանը, Խաչատուր Սուքիասյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանը և այլոք։ Այս բոլոր ելույթների ձայնագրությունների հետ կարող եք ծանոթանալ մեր կայքում սեղմելով այստեղ։

Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը տևեց մեկ ժամից ավել և անընդհատ ընդհատվում էր ծափողջույններով։ Լևոն Տեր–Պետրոսյանը իր ելույթում խոսեց եվ բացատրություն տվեց այն մեղադրանքներին, որոնք վերջին 15 տարիների ընթացքում ուղվել են նախքին իշխանություններին։ Նա իր ամենամեծ սխալը համարելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Հայաստան բերելը ասաց.

«Ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու և ձեր վզին փաթաթելու համար»

Լևոն Տեր–Պետրոսյանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ։

 

Ծանոթացեք Նոյեմբերի 16–ի հանրահավաքի նյութերին

 
Մեր մասին | Կապ | ©2007 Photographs by Onnik Krikorian are used in this website.
Hosted by uCoz